|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է փոխել տրանսպորտային ցանցը և դրա համար վարկային միջոցներ է փորձում հայթայթել։ Բանակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի հետ։
Հայկ Մարությանը խնդրել է ՎԶԵԲ-ին` ավտոբուսների համար տրամադրվելիք վարկային մրցույթը հայտարարելուց առաջ թույլ տալ, որ գործընթացն սկսեն՝ ավտոբուսների գնման մրցույթը հայտարարեն, ինչը ՎԶԵԲ-ի կանոնակարգը թույլ չի տալիս (մրցույթն ամենավերջում պետք է հայտարարվի)։
Նպատակն այն է, որ մինչև աշուն 100 ավտոբուս բերեն և սկսեն շահագործել։ ՎԶԵԲ-ը թույլ կտա՞։ «Դժվար է ասել. բանակցում են, մինչև փետրվարի վերջը Հայկը պիտի կարողանա հասցնել, այլապես չի հասցնի մինչև ամառ, ինչպես խոստացել է վարչապետին»։
Ի դեպ, չի բացառվում, որ շուտով պաշտոնին հրաժեշտ տա նրա տեղակալը՝ Հրաչ Սարգսյանը, ում աշխատանքից դժգոհություններ կան»,-գրում է թերթը:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: