|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը կտեսակցի կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:
Միջանկյալ հիշեցնենք, որ Դեմիրթաշը 2016 թվականից կալանավորված է, սակայն նախագահական ընտրություններում ԺԴԿ-ի կողմից առաջադրվել է նախագահի թեկնածու:
Այդ մասին Փայլանը տեղեկացրել է թվիթերյան իր էջում: «Թուրքիայի արդարադատության նախարարը 18 ամիս հետո բավարարեց իմ դիմումը Սելահաթթին Դեմիրթաշին տեսակցելու վերաբերյալ։ Դա թվով 86-րդ դիմումս էր։ Եթե Դեմիրթաշին ունեք հարցեր, առաջարկություններ կամ ցանկանում եք ողջույն հղել նրան, որևէ տեսակետ հայտնել, ապա գրեք ինձ։ Վաղը կփոխանցեմ»,- գրել է պատգամավորը: