Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը շարունակում է պնդել, որ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում:
«Իմ լիազորությունները շարունակվում են կասեցված մնալ և տեսեք, թե հաջորդ դատական նիստը ինչքան ուշ է լինում, գործը կարող է 2 տարի տևել և արդյունքում ես հեռու եմ մնում իմ պարտականություններն իրականացնելուց։ Սա իմ նկատմամաբ ապօրինի հետապնդում է, սրանով որոշ անձինք և գուցե նրանց հետևում թաքնված ուժեր իրականացրեցին ինձ հեռու պահելու քաղաքականություն»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Սանասարյանը նշել է, որ ինքը վարչապետին փոխանցել է՝ Սամվել Ադյանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում.
«Նրա հարազատների կողմից ինձ փոխանցվել է, որ նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ իմ դեմ գործ սարքելու նպատակով»,-նշել է Սանասարյանը:
Նա վստահ է, որ իրավապահ համակարգում լուրջ փոփոխության կարիք կա․ «Համակարգային փոփոխություն պետք է իրականացվի և լավ կլինի լյուստրացիա արվի, թե այդ մարդիկ ում են ծառայում, ես ենթադրում եմ նախկին ռեժիմից ազդեցություն կա բոլոր իրավապահ մարմինների վրա»,-ընդգծել է նա: