կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-25 12:09
Աշխարհ

Ռուսաստանը Չեչնիայից ևս 300 զինվորական Է ուղարկել Սիրիա

Ռուսաստանը Չեչնիայից ևս 300 զինվորական Է ուղարկել Սիրիա

Ռուսաստանը լրացուցիչ 300 ռազմական ոստիկանների է Չեչնիայից ուղարկել Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու սիրիա-թուրքական սահմանի 30 կիլոմետրանոց գոտում: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հոկտեմբերի 25-ին. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ՌԴ զինված ուժերի ռազմական ոստիկանության՝ Չեչնիայում տեղակայված ստորաբաժանման շուրջ 300 զինծառայողներ ժամանել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝  հատուկ առաջադրանքներ կատարելու: Զինվորականներն առաջադրանքների կատարմանը ձեռնամուխ կլինեն մոտ ժամանակներս»,- նշված է հայտարարությունում:

Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ նրանք ապահովելու են բնակչության անվտանգությունը, կարգուկանոն են պաշտպանելու և պարեկություն են իրականացնելու հանձնարարված շրջաններում:

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած վեցժամյա բանակցությունների արդյունքներով ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր: Դրանում, մասնավորապես, ասված Է, որ հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում, «Խաղաղության ակունք» գործողության գոտու սահմաններից դուրս, մտցվում են ռուսական ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ՝ քրդական զինված ջոկատները սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հետ քաշելուն օժանդակելու նպատակով, ինչը պետք Է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Այնուհետև պետք է սկսվի սահմանից 10 կիլոմետր խորությամբ ռուս-թուրքական համատեղ պարեկությունը՝ «Խաղաղության ակունք» գործողության շրջանից արևմուտք և արևելք, բացի Կամիշլի քաղաքից: