կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-25 10:08
Առանց Կատեգորիա

Ադրբեջանում ներիշխանական լրջագույն վերադասավորումներ են. իրանագետ

Ադրբեջանում ներիշխանական լրջագույն վերադասավորումներ են. իրանագետ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Եթե ուզենանք շատ հասկանալի և անպաճույճ բնորոշմամբ ներկայացնել, թե ո՞վ էր իրականում Բաքվի բռնապետի աշխատակազմի վերջերս պաշտոնից ազատված ղեկավար Ռամիզ Մեհդիևը և ինչպիսի՞ ազդեցություն ուներ Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության վրա պետք է գործածել «դայակ» բառը՝ որպես միջնադարյան քաղաքական եզրույթ։

Այսինքն, այս ազդեցիկ քաղաքական գործիչն, ըստ էության, Բաքվի բռնապետի խնամակալն էր, գահապահը, որը սերելով Նախիջևանի Շարուրից, նրա հոր մտերիմն էր ոչ միայն Ադրբեջանի իշխանական համակարգի հստակ կլանային բնույթը հաշվի առնելով, այլ նաև այն հեռանկարով, որ քաղաքականապես խնամելու և աճեցնելու էր Իլհամ Ալիևին։

Ամեն դեպքում, Ռամիզ Մեհդիևը հեռացավ; Արդյոք նա է զառամե՞լ, թե՞ Բաքվի բռնապետն է աճել, հարցն, ըստ իս, մնում է բաց։ Միգուցե երկո՞ւսն էլ։ Սակայն փաստն այն է, որ Ադրբեջան հորջորջվող կազմավորման ներսում տեղի է ունեցել լրջագույն իշխանական վերադասավորում, որին պետք է աչալուրջ հետևել և փորձել վերլուծել ու հասկանալ»: