Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները սպասում են առաջիկա ընտրություններին, որպեսզի վերադասավորումներ սկսեն: Մեր տեղեկություններով՝ քննչական մարմիններն ու մյուս իրավապահ կառույցների ղեկավարները կառուցվածքային փոփոխություններ են կատարելու:
Ընդ որում, դրանք կրելու են համակարգային բնույթ, եւ չի բացառվում, որ, օրինակ, մարզերից ներկայացուցիչներ բերվեն Երեւան եւ հակառակը: Ընդ որում, դա արվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, եւ մինչ ընտրությունների օրն այդ աշխատանքները պետք է ավարտին հասցնեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանք այժմ սպասում են իրավական ընթացակարգերի ավարտին: Ինչպես հայտնի է, մայիսի 3-ին եւ մայիսի 10-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու վարչապետի ընտրություն, եւ երկու դեպքում էլ դրա տապալման պարագայում խորհրդարանը լուծարվելու է, որից հետո էլ կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։