կարևոր
2890 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-19 17:16
Քաղաքական

Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը տարածաշրջանում կայունություն չեն բերի․ Պեսկով

Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը տարածաշրջանում կայունություն չեն բերի․ Պեսկով

Հյուսիսատլանտյան դաշինքի` Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու փորձերը «տեսանելի են անզեն աչքով», դժվար թե դրանք կայունություն հաղորդեն տարածաշրջանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։

«ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով։ Կա ըմբռնում, որ իրականում ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ու ներկայությունը ինչ-որ կերպ ընդլայնելու փորձերը դժվար թե Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ կովկասյան պետություններն ունեն նման շփումների «ինքնիշխան իրավունք»։ 

«Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, բայց մենք մտադիր ենք հիմնականում կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրը ունի տարածաշրջանի երկրների հետ», - հավելել է Պեսկովը։