|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Լիբանանում ցուցարարներն այսօր փակել են երկրի հյուսիսից մայրաքաղաք Բեյրութ տանող հիմնական ավտոմայրուղին: Բացի այդ՝ անվադողերով և աղբամաններով փակվել են մայրաքաղաքի հիմնական ճանապարհները. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Բեյրութից հյուսիս մայրուղին և ծովային ճանապարհները փակ են: Փակ են նաև Բեյրութի փողոցները: Ցուցարարներն այրել են անիվներ ու աղբամաններ: Ձեռքի տակ եղածով բարիկադներ են դրվում»,- մանրամասնել է ցուցարարներից մեկը:
Երկրում համընդհանուր գործադուլ է: Փակ են ինչպես բանկերը, դպրոցները, համալսարանները, այնպես էլ մնացյալ պետական հաստատություններն ու խանութները:
Հիշեցնենք, որ Բեյրութում ցույցերը սկսվել են ուրբաթ օրվա՝ կառավարության նիստից առաջ, որը նվիրված էր լինելու 2020 ֆինանսական տարվա բյուջեի հաստատմանը: Զանգվածային դժգոհության պատճառներից մեկը իշխանությունների որոշումն էր ՝ «WhatsApp» հավելվածի համար հարկ վճարելը՝ ամսական 6 ԱՄՆ դոլարի չափով: