Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան ժամը 7.30-ից մոտ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց են կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի առաջ։ Ցուցարարները նախ փակել էին կոմբինատ տանող ճանապարհը, թույլ չտալով, որ աշխատակիցները ավտոմեքենայով մտնեն տարածք, այնուհետեւ ոստիկանության հետ բանակցության արդյունքում ճանապարհը բացվեց։ Այս մասին հաղորդում է «Առավոտ»-ը:
Բողոքավորները պահանջում են Քաջարանում ապրողներին տալ փոխհատուցում՝ առողջության վերականգնման համար, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաեւ 2021թ. աշխատանքից ազատված քաջարանցիներին։
Հիշեցնենք, որ նրանք, ըստ շրջանառվող լուրերի՝ ազատվել էին քաղաքական դրդապատճառներով։
Ցուցարարների հետ հանդիպեց ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը, առաջարկելով հինգ հոգանոց պատվիրակություն կազմել եւ հանդիպել կոմբինատի տնօրինության հետ։ «Մենք չենք բարձրանա, առավոտը 7-ից այստեղ սառում ենք, թող տաք կաբինետներից իջնեն մեր հարցերին պատասխանեն»,- ասացին ցուցարարները։
«Սա քաղաքական պայքար չէ, մենք դեմ չենք կառավարությանը կամ որեւէ քաղաքական պահանջ չենք դնում, մենք ուզում ենք մեր սոցիալական հարցերը լուծի կոմբինատի տնօրինությունը։ Պահանջները ներկայացրել էինք, արհամարհեցին, հիմա էլ քաղաքակիրթ ցույց ենք անում։ Հույս ունենք, որ այս անգամ չեն արհամարհի»,- նշեց ցույցի մասնակից, Քաջարանի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։ Այս պահին ցուցարարները սպասում են եւ մտադիր են մինչեւ իրենց պահանջները չկատարվի՝ չդադարեցնեն ցույցը։