Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի իշխանությունները ջավախքցի Ադամ Այվազյանին թույլ չեն տալիս վերադառնալ Վրաստան` հայտարարելով, որ նա վտանգ է համարվում Վրաստանի համար:
Yerkir.am-ի հետ զրույցում Ադամը պատմեց, որ երեք օր առաջ դուրս է եկել Վրաստանից և հիմա ցանկանում է վերադառնալ: «Երեք օր առաջ իմ հայրենիք Վրաստանից դուրս եմ եկել, ցանկանում եմ վերադառնալ, բայց սահմանին ինձ հայտնեցին, որ չեմ կարող մուտք գործել Վրաստան, քանի որ վտանգ եմ համարվում պետության համար»,- պատմեց նա:
Ադամը պնդում է, որ ոչ մի հակապետական քայլ չի արել, ի դեպ, սահմանին իրեն այդպիսի պատասխան են տվել: Այժմ ընտանիքն էլ է եկել, գտնվում են Երևանում: «Դիմել եմ դեսպանատուն, որտեղ ինձ ասել են` արտաքին գործերի նախարարություն դիմում գրեք, գուցե ձեզ պատասխանեն: Գնացել եմ Սփյուռքի նախարարություն, ներկայացրել իրավիճակը, ինձ պատասխանել են` մի բան կանենք, բայց ես ժամանակ չունեմ»,- ասաց նա, ապա պնդեց, որ ինքը ոչ մի վատ բան չի արել:
«Ես մաքուր եմ, ոչ մի հիմք չկա դրա համար: Երևի նրա համար են արել, որ միշտ պայքարում եմ հայ-վրացական հարաբերությունները լավացնելու համար: Ես ՀՀ քաղաքացի եմ, Վրաստանի քաղաքացիություն չունեմ, 3-4 անգամ դիմել եմ, որպեսզի ստանամ, բայց չեմ ստացել քաղաքացիություն»,- նշեց Ադամը:
Ըստ նրա` «Ջավախք» անունով ձյուդոյի դպրոց ունի և ցանկանում է հայ երեխաների մարզել, հնարավոր է, որ խանդով են նայել և մտածել` պետք չէ, այդ պատճառով էլ այսպես է եղել:
Ադամը հայտնեց, որ այսօր իրեն զանգահարել է Վրաստանի պատգամավորներից մեկը և ասել, որ լրագրողներին չդիմի, կփորձեն երկու օրվա մեջ հարցը լուծել: