|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին, ըստ Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական աղբյուրի, կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց, այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Աղբյուրը հավելել է, որ նման հայտարարություններ անելով՝ այսօր հանցագործ Էրդողանը գրոհում է Սիրիայի հյուսիսում բնակվող անվնաս բնակչության դեմ՝ իբրև թե ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով:
Աղբյուրը եզրափակել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կդիմակայի Թուրքիայի ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով և կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ: Սիրիացիների պաշտպանությունը միայն սիրիական բանակի և սիրիական պետության խնդիրն է։