|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր Է առաջիկայում Եվրամիությանը ներկայացնել իր կառավարության պաշտոնական առաջարկությունները, որոնք վերաբերում են ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալուն: Այս մասին հայտնել Է Times թերթը, որի տեղեկությունների համաձայն՝ Ջոնսոնը, ի թիվս մի քանի այլ բաների, Եվրամիությանը կդիմի Brexit-ի հետագա հետաձգում թույլ չտալու խնդրանքով:
Հոկտեմբերի 31-ին Եվրամիության կազմից երկրի դուրս գալը, Ջոնսոնի խոստման համաձայն, կլինի այն պայմաններից մեկը, որոնք վարչապետը կներկայացնի եվրոպական կառավարությունների ղեկավարներին:
«Ես զգուշավոր լավատեսություն ունեմ»,- սեպտեմբերի 30-ին Մանչեսթերում ելույթի ժամանակ հայտարարել Է Բրիտանիայի վարչապետը, որը, The Daily Telegraph-ի տեղեկություններով, արդեն հոկտեմբերի 1-ին պատրաստվում Է հեռախոսով իր առաջարկությունները ներկայացնել Եվրոպայի ղեկավարներին:
Մինչդեռ նախօրեին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են մինչև շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել հետաձգել Եվրամիությունից երկրի դուրս գալու ամսաթիվը: