|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն, իսկ Կալիֆոռնիայում հայ համայնքի գոյությունը մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որ Հայաստանի հետ պետք է աշխատեն՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում գործարար համաժողովին իր ելույթում:
«Մենք հոյակապ հնարավորություն ենք տեսնում՝ մտնելու Կալիֆոռնիայի հսկայական առևտրի և ներդրումների պոտենցիալի մեջ: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն: Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած սեկտորներից են: Միևնույն ժամանակ կան տարածքներ, որտեղ Կալիֆոռնիան պահում է գլոբալ ղեկավարությունն արդեն շատ տասնամյակներ: Ինչպես տեսնում ենք՝ կա նպաստավոր հիմք ՝ գործարար նախաձեռնություններին միանալու համար »,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հայկական եռանդուն համայնքի գոյությունը, որը կապում է երկրները, մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որն ապացուցում է, որը պետք է աշխատել միասին՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները՝ Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև: