Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատգամավորներից, ակադեմիկոսներից և լրագրողներից կազմված եվրոպական պատվիրակությունը հանդիպումների նպատակով այցելել է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգ:
Ըստ Demokrathaber-ի՝ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀԿ-ների, միությունների և քաղաքական կուսակցությունների հետ՝ տեղեկանալով այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Քրդամետ «Դեմոկրատական շրջաններ» կուսակցության հետ հանդիպման ընթացքում ոստիկանները շենքի դիմաց հերթապահություն են իրականացրել և, նահանգապետարանի հրամանով խոչընդոտել եվրոպական պատվիրակության հայտարարություն անելուն:
Պատվիրակությունը, այնուամենայնիվ, հայտարարությունն արել է կուսակցության շենքից: Պատվիրակության անունից հայտարարություն արած՝ Քեմբրիջ համալսարանի պրոֆեսոր Թոմաս Միլեյը հայտարարել է, որ իրականացրել են նախօրոք ծրագրած իրենց հանդիպումները, և ցանկություն է հայտնել հանդիպել Թուրքիայի Իմրալը կղզում ձերբակալված՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Նա տեղեկացրել է, որ այդ հարցով դիմել են Թուրքիայի արդարադատության նախարարություն, սակայն, առանց որևէ բացատրության, մերժում ստացել:
Միլեյը նշել է, որ իրենք քաջ գիտակցում են, որ այդ շրջանում փողոց դուրս գալու արգելքի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր կան: Նա հայտարարել է նաև, որ այցից հետո պատվիրակությունը կազմելու է զեկույց և այն ներկայացնելու է միջազգային կառույցներին: