Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզ է՝ իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի «բացառի» Վայոց Ձորի մարզպետի ենթադրյալ մասնակցությունը փոխգնդապետին ծեծին: Բայց ամենից ուշագրավն այն չէ, թե ինչ կանի իշխանությունը Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը հիմնավորելու կամ բացառելու հարցում (պատվերով արդարադատությունը օրինաչափ է դարձել), այլ ուշադրության է արժանի այն իրողությունը, թե ինչ ունեինք երեկ և ինչ ունենք այսօր, թե ինչ էին անում երեկվա մարզպետներից ոմանք, ինչ են անում օրվա մարզպետները, թե ինչպես էր մեր հասարակությունը արձագանքում նման երևույթներին երեկ, ինչպես է արձագանքում այսօր:
Երբ ժամանակին հանրահայտ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվեց մեկ ՀՀ քաղաքացի և ծանր վիրավորում ստացավ հայոց բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, այն ժամանակ Բուդաղյանը հայոց բանակի գնդապետ էր, մեր սահմանների պաշտպանն էր, մեր հերոսն էր, իսկ նրան և նրա եղբորն այդ վիճակին հասցնողները՝ թուրքեր, թալանչիներ, հայրենիքի թշնամիներ. սրանք էին հասարակության վերաբերմունքը և սոցիալական ցանցերում տիրող տրամադրությունները:
Իհարկե, ցավալի և դատապարտելի է Վայոց Ձորի մարզում այսօր տեղի ունեցած երևույթը, բայց մեզ ավելի շատ մտահոգվելու տեղիք պետք է տա այն համեմատականը, թե ինչպես հասարակությունը այս երևույթների դեմ ընդվզեց երեկ և ինչպես է ընդվզում այսօր:
Փաստորեն, նույն երևույթի հեղինակը երեկ թուրք էր, թալանչի էր, հայրենիքի թշնամի էր, իսկ տուժողը՝ հերոս, բանակի գնդապետ: Այսօրվա նույնանման երևույթի հեղինակների վերաբերյալ, կարծես թե, ձևավորվում է «թավշյա» վերաբերմունք, իսկ տուժողը ոչ բանակի փոխգնդապետ է, ոչ հերոս, ոչ էլ հայրենիքի սահմանների պաշտպան:
Յո՞ երթաս, Հայաստան…