Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Սեպտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «ՎԱԶ-2104» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: