|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի եւ «Մերսեդես» մակնիշի 07 QQ 777 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հետիոտն՝ 20-ամյա Ն. Փ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի ամբողջական դատարկվելը: