|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Իմ քայլը» այսօր նիստ է հրավիրել ՔՊ գրասենյակում։ Գրասենյակ են արդեն եկել մի շարք պատգամավորներ։
Լրագրողների հարցին, թե ինչ հարցեր են նիստի օրակարգում, պատգամավոր Հայկ Գևորգյանը պատասխանեց, որ չգիտի, և խնդրեց, որ իրեն միայն տնտեսությունից հարցեր տան։
Միևնույն ժամանակ, պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցերին որևէ պատասխան չտվեց:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին։
Այս պահին գրասենյակում են արդեն Հակոբ Սիմիդյանը, Հովհաննես Իգիթյանը, Տիգրան Կարապետյանը, Արման Բոշյանը, Ռուստամ Բաքոյանը և այլ պատգամավորներ։
Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի շուրջ ԱԺ-ի կողմից ակնկալվող քայլերի թեմային, նշել էր. «Հենց այսօր տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության նիստ, որի ընթացքում էլ կորոշենք մեր քայլերը»: