կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 09:39
Քաղաքական

Խստորեն դատապարտում ենք. այսօր «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի

Խստորեն դատապարտում ենք. այսօր «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի

Այսօր «Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

«Հարգելի քաղաքացիներ,

Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:
Վաղը Իմ Քայլը խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում  է հայտարարությունում։

Ամավիրի քաղաքապետ, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանն էլ իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը: