կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-13 09:11
Հասարակություն

Ո՞ւր է հեղափոխության ուսապարկը. «Հրապարակ»

Ո՞ւր է հեղափոխության ուսապարկը. «Հրապարակ»

«Երեքշաբթի, հայտարարությունների ժամին, ամբիոնին մոտեցած նախկին «լուսավորչական» Արման Բաբաջանյանի ուսից կախված էր նույնպիսի ուսապարկ, ինչպիսին կրում էր Նիկոլ Փաշինյանը` հեղափոխության ընթացքում։ Ապա հեղափոխությունից հետո տևական ժամանակ ուսապարկը կրում էր նրա անվտանգության աշխատակիցը՝ իր ուսին:

Չորեքշաբթի պառլամենտ` հարցուպատասխանի եկած Փաշինյանի անվտանգության աշխատակիցներին հարցրինք` ինչո՞ւ այլևս չեն կրում ուսապարկը։ «Մի անհանգստացեք, ուսապարկն ապահով տեղում է»: Արման Բաբաջանյանի մո՞տ՝ որպես «իրավահաջորդի»։ «Ոչ»,- շատ կտրուկ ասացին նրանք:

Ես՝ որպես Պողոս, խիստ անհանգստացած եմ` ո՞ւր է մեր հեղափոխության ուսապարկը։ «Նո քոմենթ»,- ասացին ու գնացին:

«Իմ քայլի» ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին հարցրինք՝ երբ Արման Բաբաջանյանն ուսապարկով մոտեցավ ամբիոնին, Դուք ի՞նչ ապրումներ ունեցաք։ «Ոչ մի»: Տեսաք, չէ՞, ուսապարկով էր։ «Հա, աջ ուսին էր»:

Անշուշտ, աջ ուսը ևս կարևոր նշանային համակարգ է․ խանդի զգացում չառաջացա՞վ։ «Ո՛չ»: Եզրակացություններ չարեցի՞ք։ «Ոչ»: Օգնե՞մ եզրահանգումների հարցում։ «Ոչ, ոչ… չեմ ուզում, շնորհակալ եմ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝թերթիայսօրվահամարում։