| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Նրանք տուժել են խոշոր ավտովթարից, որը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում: Yerkir.am-ին Shamshyan.com-ից տեղեկանում է, որ ЗИЛ-ը բախվել է Opel Zafira-ին՝ վերածելով մետաղե ջարդոնի, ապա մեկ այլ Opel-ի ու, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորում:
«Սեպտեմբերի 6-ի երեկոյան՝ 22:25-ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira ավտոմեքենային, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի և առաջ գնալով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ շրջված վիճակում հայտնվել ձորում: Ավտոմեքենայից պոկվել ու դես ու դեն են նետվել գազաբալոնները:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը»,- կարդում ենք կայքում: