Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միչիգանը կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որը կարգելի բուրավետիչ պարունակող էլեկտրոնային ծխախոտները: Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերի խոսքով՝ այդպիսով, երիտասարդությունը կպաշտպանվի վեյփինգի վնասակար ազդեցությունից. հայտնում է Washington Post-ը:
Նահանգապետը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ նահանգի առողջապահության դեպարտամենտը հայտնաբերել է, որ վեյփինգը վնասակար է (դրանցում տարբեր քիմիական նյութեր և մետաղական մասնիկներ են պարունակվում, որոնց՝ առողջության վրա երկարաժամկետ ազդեցությունն անհայտ է, հետազոտությունները ցույց են տվել նաև, որ երիտասարդները, որոնք տարված են վեյփինգով, հաճախ սկսում են սովորական ծխախոտ ծխել), և դա է իրեն ստիպել միջոցներ ձեռնարկել:
«Իմ համար 1 առաջնահերթությունը մեր երեխաների անվտանգությունն ապահովելն ու Միչիգանի բնակիչների առողջությունը պաշտպանելն է»,- մանրամասնել է Ուիթմերը:
Արգելքը, որը տարածվում է ինչպես մեծածախ, այնպես էլ առցանց առևտրի վրա, ուժի մեջ կմտնի անմիջապես և կսկսի գործել 6 ամսվա ընթացքում: Այն կարող է երկարաձգվել ևս 6 ամիս ժամկետով: Միաժամանակ, պետական պաշտոնյաների հավաստիացմամբ՝ մշտական կանոններ են մշակվում, որոնք արգելում են բուրավետիչ պարունակող էլեկտրոնային ծխախոտները:
Նահանգապետն արգելել է ապրանքների շփոթեցնող նկարագրությունները, մասնավորապես՝ «մաքուր», «անվտանգ» և «առողջարար», և կարգադրել է արգելել էլեկտրոնային ծխախոտների գովազդային վահանակները։