|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Արցախը Հայաստան է:
«Իհարկե, կա ներքին հռետորաբանություն, կան ներքին կարգեր, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետները՝ հաշվի առնելով նաև այն, որ մենք խոսում են ժողովրդավար պետության մասին: Եվ կա խաղաղ գործընթաց, որն ունի մասնակիցներ, համահովանավորներ, կան միջազգային ջանքեր, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը: Եվ, անկասկած, մենք ելնում ենք այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է բխեն խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համանտեքստից: Միշտ դժվար է նմանատիպ հայտարարություններից հետո վերադառնալ բանակցային գործընթացի նախկին դիրքերին: Մենք նմանատիպ հայտարարություններ լսել ենք նաև տարբեր մակարդակներով՝ երկու կողմից էլ: Երկու կողմն էլ իրենց քայլերը պետք է կատարեն խաղաղ կարգավորման տեսանկյունից»,- նշել է Զախարովան: