կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-02 10:17
Հասարակություն

Օրենսդրական կազուս՝ օպտիմալացումների պատճառով․ «Փաստ»

Օրենսդրական կազուս՝ օպտիմալացումների պատճառով․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավա­րության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմա­վորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։ Թերթի տեղեկություններով՝ այս գործըն­թացներից հետո քաղծառայության խորհուրդը և վերակազմավոր­ված նախարարությունները չեն կարողանում աշխատակիցների գործառույթների և պաշտոնի անձնագրերի շուրջ ընդհանուր հայ­տարարի գալ, քանի որ առկա է օրենսդրական կազուս։

Բանն այն է, որ միավորումից առաջ չի հաշվարկվել, որ մի շարք լրացուցիչ օրենսդրական լուծումների կարիք կլինի, միայն կատարվել է մե­խանիկական միացում։ Նշենք մի կարևոր հանգամանք ևս. աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, այնինչ մար­դիկ մինչ այժմ չգիտեն՝ կշարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ, կամ ի՞նչ հաստիքում կհրամանագրվեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում