Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակցությամբ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով «Մոսկվա-Բաքու» լրատվական ծառայության լրագրողի` հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ հարցին՝ նա նշել է. «Մենք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակությամբ, որի արդյունքում զոհվել է հայ զինծառայող, և երկու կողմից էլ կան վիրավորներ: Հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածի ընտանիքին և հարազատներին ու ցանկանում ենք բոլորին ապաքինում:
Լարվածության աճը հակասում է վերջերս ձեռք բերված՝ հրադադարի մասին համաձայնություններին և քաղաքական մեթոդներով հակամարտության կարգավորմանը հասնելու հայտարարություններին: Հետագա լարվածության աճը անընդունելի է, և կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ»: