Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մեկ շաբաթով գործուղվել է Բագրատաշեն և աշխատելու է այնտեղից:
«Օրս բացվեց Բագրատաշենում
ՊԵԿ նախագահի հրամանով մեկ շաբաթով գործուղվել եմ Բագրատաշեն և աշխատելու եմ այստեղից։ Խնդիրներ կան, խնդիրները գույքագրված են և խնդիրները շատ արագ լուծվող են, բայց խնդիրների մասին առանձին կգրեմ վաղը։ Այսօր ուզում եմ ասել հետևյալը․ հպարտ եմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և հպարտ եմ, որ ծառայում եմ հենց մաքսային մարմիններում։ Սահմանին երկրի տնտեսական անվտանգությունն ապահովող տղաներն ու աղջիկները 24 ժամ ծառայում են առանց մի րոպե շունչ քաշելու , որպեսզի մենք և մեր երեխաներն ուտենք ապահով և օրինական ճանապարհով երկիր մտած ուտելիք, որպեսզի երկար մտածված և ներդրումներ արած բիզնեսի կողքին չգա կանգնի մի ապրանք, որը ներմուծելու համար փորձում են կիրառվել զանազան հնարքներ, որպեսզի ոչ ոք չլինի արտոնյալ և պատշաճ կերպով կատարի իր հարկային պարտավորությունները։ Մի ժամվա ընթացքում մեկը փորձում է առանց մաքսազերծելու միրգ ներմուծել, քանի զբաղվում ես այդ մեկի հարցով, տեսնում ես, որ կողքից փորձում են սայլակներով ապրանք հանել տարածքից, 5 րոպեյից հաջորդն ուզում է առանց մաքսազերծելու մեկ այլ ապրանք ներմուծել, պտտվում տեսնում ես մի վարորդ բղավում է, որովհետև իր բեռի քաշը փաստաթղթերում նշվածից 2 տոննա ավել է և հրաժարվում է նույնիսկ զրուցել մաքսավորի հետ, որ ավելցուկի աղբյուրը պարզվի և այսպես շարունակ 24 ժամ։ Ասածս ինչ է, մենք դեռ երկկողմանի շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, երկկողմանի մտածելակերպ ու ապրելակերպ ունենք փոխելու ու ամեն մեկս պետք է ունենանք մեր մեծ լուման այս գործում։ Եվ հիշենք, որ մի կողմում ՀՀ հպարտ քաղաքացի է, իսկ մյուս կողմում ՀՀ պետական իրավապահ մարմի ներկայացուցիչ (ով, իդեպ, նույնպես ՀՀ հպարտ քաղաքացի է)»,- գրել է նա: