|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանում` Սիբիրում, անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել` ընդգրկելով ավելի քան 3 մլն հեկտար տարածք. հայտնում է BBC-ն:
Հրդեհները մոլեգնում են ՌԴ մոտ 10 շրջանում ՝ Իրկուտսկ և Տյումեն մարզերում, Կրասնոյարսկում, Խաբարովսկում, Պերմի և Անդրբայկալյան տարածաշրջաններում, Յակուտիայում, Բուրիաթիայում և Յամալո-Նենեցյան ինքնավար մարզում:
Հասանելի վայրերում անտառային հրդեհների մարման և մեկուսացման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2715 մարդ , 343 միավոր տեխնիկա, այդ թվում` 28 օդանավ:
Այնուամենայնիվ, հրդեհի գլխավոր օջախը գտնվում է դժվարամատչելի վայրում:
Լրատվամիջոցի տեղեկացամբ`մարման ծախսերը գերազանցում են հնարավոր վնասի չափը, և կրակի դեմ պայքարն ընթանում է միայն բնակավայրերին կամ ենթակառուցվածքային օբյեկտներին սպառնալիքի պարագայում: