կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-03 12:34
Հասարակություն

Ավտոմեքենան մաքսազերծել հնարավոր է հանրապետության բոլոր մաքսատներում. ՊԵԿ փոխնախագահ

Ավտոմեքենան մաքսազերծել հնարավոր է հանրապետության բոլոր մաքսատներում. ՊԵԿ փոխնախագահ

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Եվ այսպես, 2019թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 9481 ավտոմեքենա: 2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրել ենք 119% աճ: Հաշվի առնելով աճի տեմպերը, ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում. Արարատյան (Նորագավիթ) Արևմտյան (Կարգո տերմինալ) Հարավային (Սիսիան) Հյուսիսային (Գյումրի) Արևեյան (Վանաձոր) Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում հունվար ամսվանից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»: