կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-27 10:37
Տարածաշրջան

Գերմանիան չի միանա ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը

Գերմանիան չի միանա ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը

Գերմանիան չի միանա ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը. տեղեկացնում է Reuters-ը:

Անդրադառնալով Հորմուզի նեղուցում առեւտրային նավերի նավարկության անվտանգությունն ապահովելու կապակցությամբ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ դա հավելյալ հստակեցման եւ պարզաբանման կարիք ունի, որից հետո Բեռլինը կկայացնի դրան միանալու մասին իր որոշումը:

«Հորմուզի նեղուցի հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացվի ԵՄ-ի մակարդակով»,- ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը՝ Մաասը հստակեցրել է, որ Գերմանիան մտադիր չէ միանալու դրան: