|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի համաձայն` երեկ` հուլիսի 26-ին, ադրբեջանական բանակում երկու ոչ մարտական կորուստ է գրանցվել: Թարթարի շրջանում ծառայություն իրականացնող ադրբեջանցի սպա` ավագ-լեյտենանտ 25-ամյա Քամրան Էլչին օղլու Ալիևը ինքնասպան է եղել: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ազիզե Իսմայիլովան:
Լրատվական ծառայության մեկ այլ տեղեկության համաձայն էլ` սպան սպանվել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից:
Բացի Ալիևից, ադրբեջանական բանակում ևս մեկ կորուստ է գրանցվել: Էլեկտրահարման հետևանքով մահացել է Աղդամի շրջանում ծառայություն իրականացնող 21-ամյա Ռամիլ Ֆարիզ օղլու Ջալիլովը:
Ադրբեջանի ՊՆ-ն այս մասին ոչ մի տեղեկություն չի տարածել: