կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-26 21:40
Արցախ

Ստեփանակերտում կայացել է «Բյուրական» միջնադարյան երաժշտության համույթի համերգը

Ստեփանակերտում կայացել է «Բյուրական» միջնադարյան երաժշտության համույթի համերգը

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 26-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել «Բյուրական» վոկալ համույթի համերգը:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Բյուրական» միջնադարյան երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանն ասել է, որ համերգային ծրագիրը նվիրված է Կոմիտասի 150-ամյակին:

«Ծրագրի շրջանակներում հանդես ենք եկել Գորիսում, Շուշիում, իսկ կիրակի օրը Գանձասարում մասնակցելու ենք Վարդավառի տոնին նվիրված միջոցառմանը: «Բյուրական» ոկալ համույթն արդեն 5 տարեկան է և ստեղծվել է Բյուրականի եկեղեցում: Այնուհետև այն դարձել է ինքնուրույն անսամբլ: Մասնակցել ենք հին երաժշտության մի շարք փառատոնների: Համերգային ծրագրերով եղել ենք Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում:Փորձում ենք վերականգնել մեր ազգային հին ավանդույթներն ու երաժշտությունը ՝ սկսած 5-րդ դարից: Ավանդական երաժշտությունը ներկայացնում ենք ժամանակակից մշակումներով:Մշակման հեղինակն է կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը»,-մասնավորապես ասել է նա:Համերգին հնչել են հատվածներ հացի, հարսանեկան հին ավանդական ծեսերից և «Կարոս խաչ» վիպերգից: