Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը, հայտնում են ՊԵԿ-ից:
Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերել են 338 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սեւ գույնի զանգված: Զանգվածի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթն ինքնակպչուն ժապավենով ամրացված է եղել Ս.Պ.-ի ոտքերին:
Մեկ այլ դեպքով իրականացված հսկողության արդյունքում Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ի կողմից շահագործվող բեռնատարի սրահից` ուղեւորի նստատեղի գորգի տակից, հայտնաբերվել է 1.68 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված:
Նշված դեպքերով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են քննչական վարչությանը: Հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ն եւ ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն կալանավորվել են: