Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ի գերագույն դատարանի շրջակայքից հեռարձակած իր ուղիղ եթերում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը և իշխանության որոշ ներկայացուցիչների` դրան արձագանքին:
Ըստ նրա` Հայաստանում տեղի ունեցած գործողությունները, որոնք օրինական չեն եղել, մասնավորապես` դատարանների մուտքերն արգելափակելը, իր ղեկավարած ուժը քննադատել է, ասել է՝ սխալ է։
«Երբ մենք չափանիշները չենք պահպանում և սխալներ ենք թույլ տալիս, ո՛չ մի Հանրապետական, ո՛չ մի կուսակցություն, որևէ մեկն ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա: Մենք սխալ ենք անում, հանձնաժողովն արձանագրում է այդ սխալը: Մենք այնպիսի բան ենք անում, որը մտահոգիչ է, կառույցն ասում է՝ մտահոգիչ է: Վերջին գործողությունները եղել են մտահոգիչ, հանձնաժողովն ասել է, որ այդ գործողությունները մտահոգիչ են», - նշում է Մարուքյանը:
Ինչ վերաբերում է վեթինգին, ԼՀԿ ղեկավարը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է, որ Վենետիկի հանձնաժողովը Ալբանիայում իրականացված վեթինգին աջակցել է, իսկ ՀՀ-ի պարագայում ասում է՝ դատավորների վեթինգն անթույլատրելի է:
«Այնպիսի մարդիկ էին էքսպերտային լուրջ կարծիքներ հայտնում, որոնք ընդհանրապես իրավունքի, իրավաբանության, իրավագիտության հետ կապ չունեն: Եվ այդ մարդկանց տարատեսակ մեկնաբանությունները, դիլետանտական մոտեցումները բերեցին նրան, որ մենք ունեցանք այդ եզրակացությունը վեթինգի հետ կապված: Մինչդեռ վեթինգը հենց վարչապետի հայտարարած առաջնահերթությունն էր և պետք էր, որ իշխանություններն ամեն ինչ անեին, որ այդ նախագիծը պատրաստվեր, ներկայացվեր, կամ` եթե ասվեց, որ նախագծով չենք անում, առանձին մարմին չենք ստեղծում, ուրեմն դա վեթինգ չէր ի սկզբանե»,- ասում է Մարուքյանը: