|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ծննդյան օրվա կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:
Հայերն ու իրանցիները, որպես քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համերաշխության լավագույն դրսևորում, շարունակում են աշխարհին ներկայանալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված օրինակելի համագործակցությամբ:
Անչափ կարևորում եմ այս տարվա փետրվարին մեր հանդիպումը, որի ժամանակ միասին քննարկեցինք հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մենք շահագրգռված ենք հնարավորինս առաջ մղել մեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը հնարավոր բոլոր բնագավառներում՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու մեր ժողովուրդների առաջընթացի:
Բարձրյալից հայցում եմ Ձեզ համար քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի համար հարատև խաղաղություն ու բարօրություն»,- ասված է շնորհավորական ուղերձում: