Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հուլիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն Բին Իբրահիմ Ալ Համմադիի (Hussein Bin Ibrahim Al Hammadi) հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառում երկու երկրների փորձի, ինչպես նաև համատեղ կրթական և գիտական ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մայիսին Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում կրթության բնագավառի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, կրթության բնագավառի մասնագետների և ուսանողների փոխանակման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտումյանն անդրադարձավ Հայաստանում թվային օրակարգի և ստեղծագործ կրթության բնագավառում արձանագրված հաջողություններին՝ ԱՄԷ կրթության նախարարին, մասնավորապես, ներկայացնելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը: Զրուցակիցներն արձանագրեցին, որ այս բնագավում երկու երկրների միջև առկա է զգալի ներուժ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ: