կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 13:57
Տարածաշրջան

Իրավիճակը` Հալեպում. 6 զոհ, 9 վիրավոր

Իրավիճակը` Հալեպում. 6 զոհ, 9 վիրավոր

Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը Yerkir.am-ի հետ զրուցում մանրամասներ ներկայացրեց երեկ Հալեպի արեւմտյան գյուղերում եւ Ռաշիտին արվարձանում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության մասին: Ըստ նրա՝ հրթիռակոծվել են Հալեպի արեւմտյան շրջանի Հալապ Ըճտիտե եւ Մնիեն` խաղաղ բնակչությամբ եռուն թաղամասերը, իսկ ժամեր անց նաեւ Հալեպի քաղաքապետարանը, ուր քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը քաղաքապետի հետ աշխատում էր: Արձանագրվել է վեց զոհ, ինը վիրավոր, հասցվել են նյութական վնասներ բնակելի տներին, ինքնաշարժերին եւ այլն։

Հալեպի արեւմտյան գյուղերի զինյալ ահաբեկչական խմբավորումները հաճախ են հրթիռակոծում քաղաքի արեւմտյան շրջանները՝ խուճապ ստեղծելու միտումով։

Սիրիական բանակը, հակադարձելով, ռմբակոծել է ահաբեկիչներին։

Ըստ մեր զրուցակցի` հակառակ այս ամենին, Հալեպում կյանքը բնականոն հունով շարունակվում է։ Նա հավելեց, որ աստիճանաբար ընթացք  են  ստանում պետական եւ սեփական հատվածների վերականգնման աշխատանքները։