|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայի կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա.Ա.) կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Ինժեներական տեխնիկայի և փրկարարների օգնությամբ կցորդն ամրացվել է բեռնատարին: