|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է այն փաստարկները, ըստ որոնց` Պոլսո պատրիարքի ընտրություններին միջամտելը «կրոնական ազատությունների խախտում» է:
Ըստ Թուրքիայի ՍԴ-ի` հաստատվում է, որ թուրքական իշխանությունները 2010 թվականից ի վեր խոչընդոտել են Պոլսի Հայոց նոր պատրիարքի ընտրությունների անցկացմանը: 2010 թ. պատրիարքարանի նախաձեռնող խումբը դիմել էր ներքին գործերի նախարարություն (որը զբաղվում է ազգային փոքրամասնությունների հարցով)` Պոլսի նոր պատրիարք ընտրելու հարցով, քանի որ երջանկահիշատակ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէր այլևս իր պարտականությունները կատարել:
Դատարանը հաստատել է, որ պատրիարքի ընտրությունների համար իրավական փաստաթուղթ է ծառայում 1864 թ. ընդունված Կանոնադրությունը: