Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի՝ խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու պահանջը:
Ըստ «Ակօս»-ի՝ դատարանը Փայլանի պահանջի մերժումը մեկնաբանել է որպես անհնար պահանջ:
Հիշեցնենք, որ Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից: Նա շեշտել էր հատկապես այն փաստը, որ դեռևս 1915-ականներին ընդունված փոփոխությունները հանգեցրել էին Ցեղասպանությանը, ինչը մեծ աղմուկի պատճառ էր դարձել: «Ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառով Փայլանին զրկել էին հետագա երեք նիստի մասնակցության իրավունքից:
Նա այդ մասին իր դժգոհությունը հայտնել էր Սահմանադրական դատարանին, որին, ըստ երևույթին, չեն բավարարել հայ պատգամավորի ներկայացրած փաստարկները: