|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վաշինգտոնը պետք է ներողություն խնդրի Իրանի ժողովրդից և չեղարկի բոլոր պատժամիջոցները, եթե ցանկանում է Թեհրանի հետ բանակցել: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. հայտնում է РИА Новости-ն:
«Եթե նրանք մտածում են, որ բանակցություններն առկա իրավիճակից դուրս գալու միջոց են, ապա պետք է չեղարկեն պատժամիջոցները և վերադառնան իրենց պարտականությունների կատարմանը: Եթե դուք անկեղծ եք ձեր խոսքերում, ապա պետք է չեղարկեք բոլոր պատժամիջոցները և ներողություն խնդրեք Իրանի ժողովրդից սխալ քայլերի համար»,- ասել է Ռոհանին կառավարության նիստում: