կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-11 10:08
Հասարակություն

Shame.am կայքը պետք է ներողություն խնդրի ՀՀԿ-ական պատգամավորից

Shame.am կայքը պետք է ներողություն խնդրի ՀՀԿ-ական պատգամավորից

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ընդդեմ shame.am կայքի գործով դատարանը վճիռ է հրապարակել։ Գործարարը պահանջել էր հերքել վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկությունները եւ փոխհատուցել վնասները մոտ 3 մլն. դրամով։ Նրա հայցը բավարարվել է մասնակի։

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ, որոշել է, որ լրատվամիջոցը պետք է հերքում հրապարակի, ներողություն խնդրի Արկադի Համբարձումյանից։ Դրանից բացի՝ որոշել է Արտյոմ Խաչատրյանից հօգուտ Արկադի Համբարձումյանի գանձել 278 հազար դրամ, որից 100 հազար դրամ՝ վիրավորանքի, 100 հազար դրամ՝ զրպարտության, 70 հազար դրամ՝ փաստաբանի ծախս, 8000 դրամ՝ պետտուրք»:

Մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: