|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ իր դժգոհությունը հայտնեց, որ բյուջեի կատարողականը ԱԺ-ում ներկայացնում է գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այլ ոչ թե նախարարները: «Սահմանադրությունը պետք է ներողություն խնդրի ձեզանից»,- դիմելով կառավարությանը՝ հեգնեց պատգամավորը:
Այնուհետև նա անդրադարձավ Ծառուկյանի բիզնեսների ստուգումների գործընթացին` ասելով, որ վարչապետը նախորդ հարցուպատասխաններից մեկի ժամանակ ասել էր, թե հունիսի 5-ից հետո պարզ կլինեն այդ ստուգումների արդյունքները, իսկ այսօր հունիսի 10-ն է:
Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը Գագիկ Ծառուկյանի մասին, նաև` Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սերժ Սարգսյանին, երբ մեկը մյուսին անվանեցին չարիք: «Հիմա երկու չարիքները միավորվեցին հունիսի 1-ին կինոթատրոնի բացման ժամանակ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ»,- դարձյալ հեգնեց պատգամավորը:
Ուշագրավ է, որ վարչապետը հստակ պատասխաններից խուսափեց և սկսեց խոսել կառավարության անելիքների ու պարտականությունների մասին:
Նիկոլ Փաշինյան-Հովիկ Աբրահամյան հարցուպատասխանը՝ տեսանյութում: