կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 12:34
Քաղաքական

Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի Վեհափառ Հայրապետից, հետո իր տեղը զիջի բանիմաց մեկին. Զարեհ Քահանա Աշուրյան

Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի Վեհափառ Հայրապետից, հետո իր տեղը զիջի բանիմաց մեկին. Զարեհ Քահանա Աշուրյան

Զարեհ Քահանա Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններին: 

Նա, մասնավորապես, նշել է.

«Ազգիս Վեհափառ Հայրապետի մարդասիրական կոչին եւ մտահոգությանը ի պատասխան Ալեն Սիմոնյանի ոչ ադեկվատ եւ լի ցինիզմով մեկնաբանությունը մեկ բան է մեզ հուշում, որ մեկը ով այդպիսի բարձր պաշտոն է զբաղեցնում այն ազգային ժողովում, որը ձեւավորվել է Հայ ժողովրդի Քրիստոնյա զավակների եւ մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցու քրիստոնյա զավակների ձայների գերակշռող մեծամասնությամբ, պետք է օր առաջ հրապարակավ ներողություն խնդրի մեր Եկեղեցու զավակներից եւ իրենց հոգեւոր հորից՝ Վեհափառ Հայրապետից եւ հետո իր տեղը զիջի բանիմաց մեկին ով կկարողանա գիտակցել զբաղեցրած պաշտոնի լրջությունը եւ իրեն կդրսեվորի ըստ այդմ, ոչ թե որպես դեռահաս պատանյակ»։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներից մեկը հարցում էր ուղարկել Մայր աթոռին՝ փաստելով, որ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կանխարգելիչ մարդասիրական միջոցառումների շարքում  է քրոնիկ կամ համակցված հիվանդություններ ունեցող և ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանման միջոցի փոփոխությունը, մինչդեռ ռիսկի խմբում գտնվող՝  ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու համար դատական նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում և դեռ պարզ չէ, թե այն երբ տեղի կունենա։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ լրատվամիջոցին ի պատասխան հայտնած դիրքորոշմանը։

Նա, մասնավարապես, նշել էր. 

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: