կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-07 14:21
Քաղաքական

Վարչապետի այցը Վիետնամ ավարտվել է. աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով

Վարչապետի այցը Վիետնամ ավարտվել է. աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով

Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

 
 

«Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Վիետնամի իր գործընկերոջ և գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։ Տնտեսության և հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքները։ Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շահագրգռվածություն հայտնեցին համագործակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնյակի, գինու, վերամշակված գյուղմթերքի նկատմամբ»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունները պետք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործարար համաժողովի ընթացքում՝ հավելելով, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, ինչը ևս կարեւոր է հատկապես միջազգային հարթակներում համագործակցելու առումով։