Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանում աշխատանքն է սկսել հայ-իրանական գործարար համաժողովը:
Իրանի էներգետիկայի նախարար Համիլ Չիթչանն իր ելույթում նշեց, որ Հայաստանն ու Իրանը պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները՝ մշակութային, տնտեսական, սոցիալական ու առևտրային հարաբերությունները զարգացելու համար, որպեսզի ապրանքաշրջանառության ծավալները ավելի մեծ տեմպերով առաջ գնան:
Նա ընդգծեց, որ այսօր Իրանի համար սկզբունքային քաղաքականություն է բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես` հարևան երկրների հետ:
Համիլ Չիթչանը կարևորեց մասնավոր սեկտորի հետ սերտ համագործակցությունը, որը կնպաստի երկու երկրների ապրանքաշրջանառության զարգացմանը:
Իրանցի նախարարը նշեց, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների ու տարբեր ոլորտներում համագործակցության համար, այդ թվում՝ օդային տրանսպորտի, գյուղատնտեսության, անասնաբուժության, մաքսային ոլորտի, հանքերի, նավթի, գազի, ճանապարհների կառուցման ոլորտներում: Նրա խոսքով՝ համաժողովը կարող է ավելի լայն համագործակցության սկիզբ դառնալ: Նախարարն ասաց, որ երկու երկրների միջև համագործակցության խթանման համար նման համաժողովները մեծ նշանակություն ունեն, և ընդգծեց, որ նման համաժողով էլ պատրաստվում են Իրանում կազմակերպել, որին իրենց մասնակցությունն են բերելու հայ գործարարները: