Ազգային արժեքների պահպանության ֆոնդի ղեկավար Ալեքսանդր Մալկևիչը հայտնել է այն մասին, որ Լիբիայի իշխանությունները արգելել են իր աշխատակիցների ազատ տեղաշարժը: Աշխատակիցների թվում են սոցիոլոգ Մաքսիմ Շուգալեյը: Ֆոնդն այժմ բանակցություններ է տանում նրանց ազատելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Մալկևիչը նշել է, որ հետազոտական խումը այնտեղ զբաղված է եղել բացառապես սոցիոլոգիական հարցումներով, ուսումնասիրելով երկրի մարդասիրական, մշակութային և քաղաքական իրադրությունը: