կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 14:27
Հասարակություն

Գլխավոր դատախազը չի մանրամասնում, թե լեգիտի՞մ է, արդյոք, ՍԴ կազմը

Գլխավոր դատախազը չի մանրամասնում, թե լեգիտի՞մ է, արդյոք, ՍԴ կազմը

Դատախազությունն արդեն միջնորդություն է ուղարկել դատավորի ինքնաբացարկի մասին, որը Սահմանադրական դատարան է հանձնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնատար անձանց գործը. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով հարցին, որ գործը միաժամանակ ՍԴ-ում է և առաջին ատյանի դատարանում, և լեգիտի՞մ է, արդյոք, առհասարակ, ՍԴ-ն:

Դավթյանը նշեց նաև, որ այդ հարցը գտնվում է փորձագիտական քննարկման փուլում, և ինքը նկատառում չի հայտնի։

Մեկնաբանելով իրավիճակը, որի դեպքում Վերաքննիչ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ հարկ չհամարելով լսել պաշտպանության կողմին, Դավթյանը մանրամասնեց, որ համաձայն է, որպեսզի դատարանը դատախազների հետ նույն կերպ վարվի, եթե նրանք իրենց թույլ տան գոնե կեսն այն բանի, ինչ իրենց թույլ են տվել փաստաբանները։

Խոսելով գործով դատախազի պարգևատրման մասին, և արդյո՞ք դա մի ինչ-որ լծակ չի դառնա, Դավթյանը պարզաբանեց, որ պարգևները բաժանում են ոչ գերատեսչությունների ղեկավարները և ոչ անձամբ ինքը, այլ պետությունը։