կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-29 19:12
Քաղաքական

ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է ճապոնա-ամերիկյան անվտանգության պայմանագիրը

ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է ճապոնա-ամերիկյան անվտանգության պայմանագիրը
Ճապոնա-ամերիկյան անվտանգության պայմանագրի վերանայումը ազդում է Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
 
Հարցին, թե արդյոք ռուս-ճապոնական բանակցությունների ժամանակ քննարկվել է անվտանգության պայմանագիրը վերանայելու ԱՄՆ մտադրությունը, Մորգուլովը պատասխանել է. «Դա երկկողմանի ճապոնա-ամերիկյան հարաբերությունների հարց է»:Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ այդ հարցը կարևոր է նաև ռուս-ճապոնական հարաբերությունների համար: «Իհարկե դա կարող է ազդել ռուս-ճապոնաան խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, դա այդպես է: Բայց եկեք նախ սպասենք ճապոնա-ամերիկյան ռազմական միության վերանայմանը, հետո միայն կտանք գնահատականներ ու կարծիքներ»,- ասել է նա: