|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանում բավական մեծ արձագանք է գտել Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի այն հայտարարությունը, որում ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ Իմամօղլուն շնորհակալություն էր հայտնում ընտրություններում իրեն աջակցելու համար:
Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի խորհրդական Մուրաթ Օնգունն անդրադարձել է ադրբեջանցիների մոտ դժգոհություն առաջացրած հայտարարությանը:
«Քաղաքագլխի խոսքերը վերաբերում էin Ստամբուլում ապրող բոլոր համայնքներին: Ստամբուլում ապրում են մեծ թվով քրդեր, հայեր, ասորիներ, հրեաներ: Իմամօղլուն նրանց էր դիմում: Արդյո՞ք հավանական է, որ Իմամօղլուն հիշել է հայերին, իսկ ադրբեջանցիներին` ոչ: Իհարկե, սխալ կլիներ առանձնացնել թուրք մեսխեթցիներին, ադրբեջանցի թուրքերին: Մեր մտքով էլ չի անցնում նման բաժանումներ կատարել: Որովհետև մենք մի ամբողջություն ենք: Առանց այդ էլ, բոլորն էլ գիտեն մեր սերն ու հարգանքը ադրբեջանցիների նկատմամբ»,– Օնգունի խոսքերն է մեջբերում ադրբեջանական minval.az կայքը: