կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-17 11:47
Տարածաշրջան

Ստամբուլի քաղաքապետի երկու գլխավոր թեկածուները բանավիճել են ուղիղ եթերում

Ստամբուլի քաղաքապետի երկու գլխավոր թեկածուները բանավիճել են ուղիղ եթերում

Երեկ` հունիսի 16-ին, Թուրքիայում հեռուստաբանավեճ է տեղի ունեցել Ստամբուլ քաղաքի քաղաքապետի երկու գլխավոր թեկնածուների` իշխող «Արդարություն և զարգացու»մ կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդըրըմի և գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի միջև:

Իմամօղլուն հաղթել էր մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում և երկար քննարկումներից ու վերահաշվարկներից հետո միայն` ապրիլի 17-ին, Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հանձնեց քաղաքապետի մանդատը Իմամօղլուին: Սակայն ԱԶԿ-ի բողոքների հիման վրա ԲԸՀ-ն չեղյալ հայտարարեց Ստամբուլի արդյունքները և  ընտրությունների նոր օր նշանակեց հունիսի 23-ին:

Հիմնականում խաղաղ պայմաններում ընթացող քարոզարշավի ժամանակ թեկնածուներն այցելում են ոչ միայն Ստամբուլի թաղամասեր, այլև երկրի այլ շրջաններ` Դիարբեքիր, Տրապիզոն և այլն:

Ստամբուլի քաղաքապետի այլ թեկնածուներ իրենց դժգոհությունն են հայտնել բանավեճի վերաբերյալ: «Սաադեթ» («Բարօրություն») կուսակցության նախագահ Թեմել Քարամօլլաօղլուն հայտարարել է, որ այնպիսի տպավորություն է, թե երկրում միայն երկու կուսակցություն կա, և փորձ է արվում երկրում ներդնել ԱՄՆ-ի նման կուսակցական համակարգ:

3 ժամից ավելի տևած հեռուստաբանավեճը հեռարձակվել է ամբողջ Թուրքիայի տարածքով, և միլիոնավոր մարդիկ հետևել են երկրի հեղիանակավոր հաղորդավարներից մեկի` Իսմայիլ Քուչուքքայայի կողմից վարվող բանավեճին: